ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակում գյուղատնտեսության զարգացման նպատակով տվյալ ոլորտում տնտեսավարողներին տրամադրում է վարկային տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ վարկեր։
Վարկերը տրմադրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման նպատակով:
iԼիզինգը տրամադրվում է հետևյալ ոլորտներում օգտագործվող ագրոպարենային սարքավորումների ձեռք բերման նպատակով՝ անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, մեղվաբուծություն և արդյունագործական գազանաբուծություն, բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն, այդ թվում՝ կաթի մթերման կայաններ, թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն, սպանդանոցային տնտեսություն, ագրովերամշակող արդյունաբերություն, ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
iiԱշխատանքները առանց կապալառու կազմակերպության իրականանցնելու պարագայում վարկի առավելագույն գումարը կազմում ` 110,000,000 ՀՀ դրամ:
iiiԲանկի կողմից վարկերը տրամադրվում են մինչև 12% /լիզինգի ծրագրի դեպքում` 11%/ տարեկան տոկոսադրույքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը կազմում է մինչև 12% տարեկան տոկոսադրույքի և վարկառուի կողմից փաստացի վճարվող տոկոսադրույքի տարբերությունը։ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս:
ivՀՀ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3հա հողատարածքում ներդրող գյուղատնտեսական գործունեություն ծավալող կոոպերատիվներին տրամադրված վարկերը կսուբսիդավորվեն այնպիսի չափաքանակով, որ վարկառուի կողմից փաստացի վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 0%։
vՍուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ վարկերը Շահառուներին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, իսկ առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող Կոոպերատիվներնին և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին վարկը կսուբսիդավորվի այնպիսի չափաքանակով, որ վարկառուի կողմից փաստացի վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 0%։
viՍուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ վարկերը Շահառուներին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, իսկ Սահամանամերձ համայնքների տնտեսվարողներին և Կոոպերատիվներին՝ 0%: Սահմանամերձ համայնքների տնտեսվարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսվարողները, իսկ Կոոպերատիվներն առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներն են։
viiՍուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ վարկերը Շահառուներին տրամադրվեն 3% տոկոսադրույքով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի մինչև 12 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս:
viiiՀՀ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրկանացվի 11%-ային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%: Կարող է սահմանվել լիզինգի մայր գումարի համար արտոնյալ ժամկետ` լիզինգը տրամադրելու պահից առավելագույնը 3 ամիս ժամկետով: Բացի այդ, կարող է սահմանվել Լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:
Ներբեռնել
* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել
- Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:
- -Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:
- -10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:
** Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:
- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:
 
Ուղենիշային պայմաններ
Ուղենիշային պայմաններ առ 08.01.2020
Ուղենիշային պայմաններ առ 20.01.2020
* Տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով
** ՀՀ օրենսդրության համաձայն տոկոսագումարից գանձվում եկամտահարկ 10%-ի չափով
* Վարկունակության գնահատման նախնական հաշվարկը Բանկի համար չի առաջացնում վարկ տրամադրելու պարտավորություն