ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ,ՎԱՐԿԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆ ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ BANKS.AM-ԻՆ 12.05.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ,ՎԱՐԿԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆ ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ BANKS.AM-ԻՆ

Արմսվիսբանկի տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ-վարկային դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը «Արմսվիսբանկի աշխատանքը միջազգային կառույցների հետ» թեմայով հրապարակվել է Banks.am կայքում:

Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԸՆՏՐՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՓՄՁ-ՆԵՐԻ և ՄԻՋ-ԿԱՊԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 07.05.2020
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԸՆՏՐՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՓՄՁ-ՆԵՐԻ և ՄԻՋ-ԿԱՊԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի կողմից ընտրվել է «Մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների և միջ-կապերի համար» ծրագրի 3-րդ փուլի գործընկեր ֆինանսական կառույց:



2020Թ-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՎՃԱՐԵԼ Է ՇՈՒՐՋ 670 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ 23.04.2020
2020Թ-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՎՃԱՐԵԼ Է ՇՈՒՐՋ 670 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ

Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 2020թ-ի առաջին եռամսյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծություների ցանկի ` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը վճարել է շուրջ 670 մլն դրամի հարկեր, որոնք 2019թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 26%-ով կամ 135 մլն դրամով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 66-րդ հորիզոնականը:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ 18.03.2020
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ

Ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակից և ստեղծված դժվարությունները հաճախորդների հետ միասին հաղթահարելու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի սոցիալական պատասխանատվության սկզբունքներից՝ Արմսվիսբանկը տեղեկացնում է.



ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ԱՐՄԼԻԶԻՆԳԻ» ԵՎ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ» ՄԻՋԵՎ 04.03.2020
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ԱՐՄԼԻԶԻՆԳԻ» ԵՎ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ» ՄԻՋԵՎ

Ս․թ․ մարտի 3-ին «Արմենիան Լիզինգ Քամփնին»՝ ի դեմս Գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանի, և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ ի դեմս Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի, ստորագրեցին համագործակցության պայմանագիր։



2019Թ-ԻՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՎՃԱՐԵԼ Է ՇՈՒՐՋ 2.9 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ 31.01.2020
2019Թ-ԻՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՎՃԱՐԵԼ Է ՇՈՒՐՋ 2.9 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ

Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 2019թ-ի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծություների ցանկի ` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը վճարել է 2.885 մլրդ դրամի հարկեր, որոնք 2018թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 22%-ով կամ 520 մլն դրամով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականը, իսկ ՀՀ-ում գործող առևտրային բանկերի շրջանակում` 8-րդը։



ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է BANKS.AM ԿԱՅՔՈՒՄ 21.01.2020
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է BANKS.AM ԿԱՅՔՈՒՄ

Արմսվիսբանկի տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ-վարկային դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը «5 հարց ու պատասխան Արմսվիսբանկի «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի մասին» վերնագրով հրապարակվել է Banks.am կայքում:

Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՑԵԼ Է KFW-Ի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ 09.01.2020
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՑԵԼ Է KFW-Ի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրված վարկային պայմանագրի համաձայն` Բանկը միացել է KfW-ի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի երկրորդ փուլին:



Համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը 27.12.2019
Համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը

Բանկի հետագա զարգացումն ապահովելու նպատակով համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը` լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով: Տեղաբաշխվել է 2,079 հատ կամ կանոնադրական հիմնադրամի 14.25%-ի չափով լրացուցիչ բաժնետոմս, որի արդյունքում Բանկի տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր թիվը կազմել է 16,667 հատ բաժնետոմս` մեկ բաժնետոմսի անվանական արժեքը պահպանելով 600,000 ՀՀ դրամ: Բանկի կանոնադրական հիմնադրամը (անվանական արժեքը) կազ¬մում է 10,000,200,000 ՀՀ դրամ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻԶԻ ՓԵՅ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ 18.12.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻԶԻ ՓԵՅ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

Սիրով տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Իզի Փեյ-ի միջև կնքվել է գործակալության պայմանագիր, համաձայն որի այսուհետ հաճախորդները կարող են Իզի Փեյ վճարային համակարգով կատարել ընթացիկ, քարտային հաշիվների համալրման, վարկի և ֆակտորինգի մարման նպատակներով դրամական փոխանցումներ, ինչպես նաև օգտվել Իզի Ոալլետ էլեկտրոնային դրամապանակից:

Իզի Փեյ վճարային համակարգով դրամական փոխանցումների կատարումը հաճախորդներին կապահովի Բանկի ծառայություններից օգտվելու շրջանակում հավելյալ ճկունություն և հասանելիություն:

Իզի Փեյ վճարային համակարգով մեկ գործարքի շրջանակում հաճախորդը կարող է կատարել մինչև 100,000 ՀՀ դրամի չափով դրամական փոխանցում, որի դիմաց սահմանված է 300 ՀՀ դրամ միջնորդավճար, իսկ Իզի Ոալլետ էլեկտրոնային դրամապանակով՝ 200,000 ՀՀ դրամի չափով հաշվի և քարտի համալրման դեպքում, որի դիմաց սահմանված միջնորդավճարը կազմում է գործարքի գումարի 1%-ը և մինչև 100,000 ՀՀ դրամ վարկի կամ ֆակտորինգի մարման դեպքում, որի դիմաց սահմանված միջնորդավճարը կազմում է 300 ՀՀ դրամ:

Իզի Փեյ-ը Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում խոշոր համակարգ ունեցող ընկերություններից է, համալրված է 1600 տերմինալներով Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:




1 2 3 4 5 ... 11