ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեզ թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆինանսական միջնորդների համար գործում են հետևյալ հաշվի տեսակները`
ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով հաշիվները Ձեզ հասանելի են դարձնում բանկի կողմից առաջարկվող ավանդական բանկային ծառայությունների և ներդրումային լուծումների լայն ընտրանին: Բանկային հաշիվները Ձեզ թույլ կտան իրականացնել նաև մուտքեր, ելքեր, փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:
Սակագներ բանկերի համար
Սակագներ ոչ բանկ ֆինանսական միջնորդների համար
Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:
Դեպո հաշիվների սպասարկման սակագներ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ» (Ուժի մեջ է 10.12.2019թ.-ից)-ի հիման վրա, որտեղ արտացոլված են նաև հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու(չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:
«Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»(Ուժի մեջ է 01.06.2020թ.-ից)
Բանկային հաշիվների փակման դիմումի ձև
Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և հաճախորդների հաղորդակցման ընթացակարգ